Հոտառության կորուստը կարող է կորոնավիրուսի թեթեւ ընթացքի նշան լինել. հետազոտություն
Հոտառության կորուստը կարող է կորոնավիրուսի թեթեւ ընթացքի նշան լինել, հաղորդում է Medportal.ru-ն:
Եվրոպացի գիտնականների խումբը վերլուծել է 18 հիվանդանոցներից 2500 պացիենտների տվյալներ, որոնք մարտից հունիս ամիսներին բուժվել են կորոնավիրուսից: Ընտրվել են պացիենտները, որոնց մոտ բացի այլ ախտանիշներից հոտառության կորուստ է գրանցվել:
Վերլուծությունը ցույց է տվել, որ հոտառական դիսֆունկցիայի դեպքերի 85,9 տոկոսն ուղեկցել է կորոնավիրուսի թեթեւ ընթացքը առանց վիրուսային թոքաբորբի, 4,5 տոկոսը՝ չափավոր: Միայն 6,9 տոկոսի մոտ է վարակը ծանր ընթացել:
Գրեթե բոլոր պացիենտների մոտ հոտառությունը վերականգնվել է միջինում 21 օրում, հիվանդների մոտ մեկ քառորդը տառապել է այդ դիսֆունկցիայից գրեթե 60 օր:
Գիտնականների խոսքով՝ վարակի ժամանակ հոտառությունը կարգավորվում է այն բանից հետո, երբ իմունային համակարգը հաղթահարի վիրուսը: Սակայն եթե վիրուսը լուրջ բորբոքիչ պրոցեսներ է առաջացրել, կարող են վնասվել ոչ միայն աջակցող բջիջները, այլ նաեւ հոտառական նեյրոնները: Այդ դեպքում վերականգնումը կարող է շատ դանդաղ ընթանալ, քանի որ երկար ժամանակ է պահանջվում նեյրոնների ռեգեներացիայի համար:
Կարծիքներ