Պաշտոնական հերքում՝ «Իմ քայլը» հիմնադրամի նվիրատուների վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը

Ի պատասխան ռուսական տելեգրամյան հարթակներում տարածված հրապարակումների՝ «Իմ քայլը» հիմնադրամից հայտարարում են, որ հիմնադրամը երբևէ ադրբեջանական կամ որևէ օտարերկրյա կասկածելի աղբյուրից ֆինանսական աջակցություն կամ նվիրատվություն չի ստացել և չի եղել որևէ տեսակի գործարքի մեջ։ Նմանատիպ պնդումներն անհիմն են և չեն համապատասխանում իրականությանը։
Հաշվետվությունները բաց են հանրության համար, և յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ թե՛ տարեկան նվիրատվությունների, թե՛ ֆինանսական շարժերի վերաբերյալ տեղեկատվությանը։ Այդ հաշվետվություններին կարելի է ծանոթանալ հիմնադրամի պաշտոնական կայքում` https://mystep.foundation/hy/reports/: Ավելին՝ հիմնադրամն ամեն տարի անցնում է անկախ աուդիտ։
Հիմնադրամը
Նվիրատվություններն իրականացնում է միջազգայնորեն ընդունված բաց և թափանցիկ մեխանիզմներով` (https://mystep.foundation/hy/donors/): Դրանց հրապարակումն իրականացվում է հաստատված ընթացակարգերի շրջանակում՝ հարգելով այն նվիրատուների իրավունքները, ովքեր նախընտրում են գաղտնի մնալ։ Նման գաղտնիության պահպանումը լիովին օրինական և տարածված պրակտիկա է բարեգործական հիմնադրամների գործելաոճում և, առհասարակ, մարդասիրության ոլորտում:
Կայքում տեղադրում է տարեկան ֆինանսական և բովանդակային հաշվետվություններ:
«Իմ քայլը» հիմնադրամը երբեք չի իրականացրել որևէ տեսակի գործարք, որը կարող էր խախտել իր գործունեության թափանցիկության և արժանահավատության սկզբունքները։
Տարածված հրապարակումները` ադրբեջանական աղբյուրներից փոխանցումներ ստանալու թեմայով, ամբողջությամբ ապատեղեկատվություն են:
Կարծիքներ