Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր գործողությունների պատճառով. ի՞նչը մեկնաբանեմ, Youtube-ի լինք կարող եմ տալ

Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր գործողությունների պատճառով. ի՞նչը մեկնաբանեմ, Youtube-ի լինք կարող եմ տալ

Ընդդիմադիր շրջանակները փորձում են կապ գտնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի և նախորդ քառօրյայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մտքերի հետ:

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց պատգամավոր Էմմա Պալյանը՝ խնդրելով վարչապետին մեկնաբանել նման ձևակերպումները

«Ափսոս ֆորմատով նախատեսված չէ, որ վարչապետը կարող է պատգամավորին պատասխանել Youtube-ի լինքով: Ասում են՝ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իմ մտքերի պատճառով: Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է իր մտքերի ու գործողությունների պատճառով: Իմ միտքը կարող է օգտագործվել իմ դեմ, իմ միտքն ինչպե՞ս կարող է օգտագործվել ուրիշի դեմ»,- նշեց վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում