Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել. ես այդ կառույցը չեմ հարգում. Տեր Արամ քահանա Ասատրյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հովհաննավանք էին ժամանել հոգևորականներ, որպեսզի Տեր Արամ քահանա Ասատրյանին տեղեկացնեին, որ կարգալույծ հռչակվելուց հետո այլևս իրավունք չունի քահանայական գործունեությամբ զբաղվել:
Տեր Արամը նրանց տեղեկացրեց, որ հրաժարվում է լքել եկեղեցու տարածքը։
«Ստացել եմ ծանուցումը, բայց չեմ ընդունում իմ կարգալուծությունը, և բանալիները չեմ հանձնում։ Ես ստացել եմ Արշակ սրբազանի նամակը, պատասխանել եմ, հիմա էլ սպասում եմ իր պատասխանին։ Ստացել ենք, չենք ընդունում, ոչ մի բանի պարտավորություն էլ չունենք: Ով տվել է, տարեք տվեք իրեն։ Ես այդ կառույցը չեմ հարգում, ով այս թուղթն ուղարկել է։ Եթե վերջացրիք ձեր խոսքը, գնացեք էստեղից»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ սպառնո՞ւմ եք օծված քահանային, Ասատրյանը պատասխանեց. «Ես էլ եմ օծված, իմ օծումը ո՞վ է վերցրել»։
Հարցին՝ պատերա՞զմ է հայտարարում եկեղեցու դեմ, նա արձագանքեց. «Իսկ Հայոց եկեղեցին Աստծու դեմ պատերա՞զմ է հայտարարում։ Կաթողիկոսը չի կարող կին ու երեխա ունենալ։ Նկարները ունեմ, ապրելու տեղը ունեմ։ Կաթողիկոսը չի կարող ամուսնական կյանքով ապրել։ Կաթողիկոսը ամուսնացած է, երեխաներ ունի։ Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել»,- հայտարարեց Տեր Արամ քահանան։
Կարծիքներ