Լուկակուն պատմել է, թե որտեղ է ավարտելու կարիերան
Իտալական «Ինտերի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Անդերլեխտում»: 27-ամյա ֆուտբոլիստը բելգիական ակումբի գլխավոր թիմում խաղացել է 2009-2011-ը:
«Ես միշտ ասել եմ, որ կարիերաս ավարտելու եմ իմ ակումբում՝ «Անդելրեխտում»: Ընդ որում՝ ես դա չեմ անի հենց այնպես, այլ թիմին կմիանամ հնարավորինս լավ մարզավիճակում»,- Լուկակուի խոսքը մեջբերում է Laatstae Nieuws-ը:
«Ինտերի» հետ բելգիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2024-ի ամառ: Վերջերս Լուկակուն ճանաչվել էր արտասահմանում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ:
Կարծիքներ