Փարիզում մեկնարկում է Աստվածամոր տաճարի երգեհոնի ապամոնտաժումը, վերականգնումը 4 տարի կտևի
Այսօր կսկսվի Փարիզի Աստվածամոր տաճարի երգեհոնի ապամոնտաժումը: Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար երգեհոնի շուրջը հուլիսին 30 մետրանոց փայտե հարմարանքներ են տեղակայել:
Երգեհոնը տաճարում է գտնվել 1733 թվականից ի վեր: Այն 8000 փող ունի և խոշորագույնն է ողջ Ֆրանսիայում:
Անցյալ տարվա ապրիլին տաճարում բռնկված հրդեհի ժամանակ երաժշտական գործիքը չի տուժել կրակից և ջրից, սակայն պատվել է կապարի փոշով: Բացի այդ, առանձին տարրեր վնասվել են արդեն հրդեհից հետո տիրող ջերմաստիճանի ադզեցությունից:
Ներկա պահին երգեհոնը խոր մաքրման և վերականգնման կարիք ունի: Այդ գործընթացը կտևի շուրջ 4 տարի, իսկ 8000 փողերի ապամոնտաժումը կտեևի մինչև տարեվերջ:
Կարծիքներ