Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 6.15 հա տարածքում բռնկված հրդեհները

Ապրիլի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 3800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ,
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում՝ 1000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 1800 քմ,
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 300 քմ,
Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում՝ 4.5 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1300 քմ, Հրազդան քաղաքում՝ 4000 քմ, Արամուս գյուղում՝ 800 քմ, Նոր Գեղի գյուղում՝ 3000 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 6.15 հա։
Կարծիքներ