Հուսով ենք՝ մեր շփումները, այդ թվում՝ զինվորականների հետ, թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի պահպանման․ Լավրով
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Հանդիպման մեկնարկին Լավրովը նշեց, որ օրեր առաջ Մոսկվայում տևական բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հրադադարի ռեժիմի վերաբերյալ, ամբողջությամբ չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են»։
«Հույս ունենք, որ մեր շփումները ձեզ հետ և ադրբեջանցի գործընկերների, այդ թվում՝ զինվորականների հետ, թույլ կտան հասնել հրադադարի ռեժիմի պահպանման»,- ասաց Լավրովը։
Զոհրաբ Մնացականյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ռուսաստանյան կողմին հրադադարի հասնելու հարցում ներդրված ջանքերի համար։ Նա ներկայացրեց իրավիճակը առաջնագծում՝ նշելով թուրքական և վարձկանների մասնակցությունը։
Բաց մասին հաջորդեցին փակ ռեժիմով բանակցությունները, որոնց ավարտին նախարարները հանդես կգան ասուլիսով։
Կարծիքներ