Հայ գործարարները Ազգային մոլում բողոքի ակցիա կիրականացնեն

Հայ գործարարները Ազգային մոլում բողոքի ակցիա կիրականացնեն

Այսօր՝ 12։00-ին, Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում տեղի կունենա հայ գործարարների բողոքի ակցիան։ Վերջիններիս արտադրանքը Ռուբեն Շահմուրադյանը անօրինական կերպով իր սեփական տարածքում է պահում և չի թողնում դուրս բերել։ Այս մասին Freenews.am լրատվականին տեղեկացրին Ազգային մոլից։

«Իրերի մի մասը դուրս է բերվել Ազգային մոլլից, իսկ մյուս մասը՝ տարածքի սեփականատերը՝ Շահմուրադյանը թույլ չի տալիս դուրս բերել, իսկ մենք նպատակ ունենք Կենտրոն տեղափոխվելու։  Մենք ունենք կնքած պայմանագիր, որի լրանալուն դեռ 2 ամիս կա, բայց մենք չեղարկում ենք այն և վճարել ենք ամբողջ գումարը»,- ասացին Ազգային մոլից։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում