Վեց մարդ է զոհվել Մումբայի՝ հրդեհով բռնկված հիվանդանոցում. Reuters
Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսի՝ կորոնավիրուսով վարակվածների հիվանդանոցում մարտի 25-ին բռնկած հրդեհի ժամանակ զոհերի թիվը հասել Է վեցի: Մարտի 26-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ The Times of India թերթը հայտնել Էր երկու զոհվածների մասին:
Ընդամենը կրակով բռնված կլինիկայից փրկարարները եւ հրշեջները տարահանել են 76 հիվանդների, այդ թվում թոքերի արհեստական օդափոխության ապարատների միացված յոթ հոգու: Նրանք բոլորը հոսպիտալացվել են այլ հիվանդանոցում: Կորոնավիրուսով ախտահարվածների համար հիվանդանոցը գտնվում Էր առեւտրական կենտրոնի երրորդ հարկում: Հրդեհի օջախը գտնվել Է դրա առաջին հարկում:
Հրդեհին տրվել Է բարդության երրորդ կատեգորիա:
Բռնկման պատճառն առայժմ պարզված չԷ. կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ