Ուժեղ Լիբանան դաշինքը իր մտահոգությունն է հայտնել ԼՂ տարածաշրջանում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ․ Հրաչյա Հակոբյանի գրառումը

Ուժեղ Լիբանան  դաշինքը իր մտահոգությունն է հայտնել ԼՂ  տարածաշրջանում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ․ Հրաչյա Հակոբյանի գրառումը

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  «Հզոր Լիբանան» պատգամավորական դաշինքի այսօրվա հայտարարությունը, որտեղ մասնավորապես ասվում է․

«Ուժեղ Լիբանան» դաշինք

Բեյրութ 3 Հոկտեմբեր, 2020-ին

«Ուժեղ Լիբանան» դաշինքի տարածած հայտարարությունը.

«Ուժեղ Լիբանան» դաշինքը ցավում է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ և կոչ է անում խնդրին շուտափույթ խաղաղ լուծում տալ և դադարեցնել ցանկացած արտաքին միջամտություն, որը կնպաստի հակամարտությանը:

Դաշինքն իր մտահոգությունն է հայտնում Սիրիայից և ծայրահեղական այլ խմբավորումներից ՝ Թուրքիայով միջոցով Ադրբեջան զենք, զինամթերք և ահաբեկիչներ ուղարկելու լուրերի առիթով, ինչը հանգեցնում է աշխարհի այս տարածաշրջանում արյունալի բռնության անվերջ շարունակվելուն:

Դաշինքն իր կարեկցանքն է հայտնում տարածաշրջանի հայ բնակչությանն ու կոչ է անում հարգել նրանց` խաղաղ ապրելու իրավունքն այն երկրում, որտեղ հարյուրամյակներ ապրել են իրենց նախնիները:

Հայ ժողովուրդը պատմության ընթացքում ծանր գին է վճարել ազդեցության համար պայքարի, էքսպանսիոնիստական ​​նկրտումների եւ ավտորիտարիզմի արդյունքում, որոնք հատկապես հանգեցրել են փոքրամասնությունների իրավունքների ոտնահարմանը ավելի քան հարյուր տարի իվեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում