Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները շարունակվում են
Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 22:00-ից մինչև դեկտեմբերի 14-ի ժամը 06։00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Թումանյան փողոցից մինչև Պուշկին փողոց հատվածի երթևեկությունը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում են բնակիչների ներողամտությունը:



Կարծիքներ