Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Ուկրաիայի և Աֆղանստանի հարցը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննարկել են Ուկրաինային, Սիրիային, Աֆղանստանին և Լիբիային վերաբերող հարցեր։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նստաշրջանի շրջանակում։
«Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են իրադարձությունները՝ կապված ՌԴ-ՄԱԿ լայն համագործակցության հետ։ Նրանք նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Ուկրաինայում վերջին իրադարձությունների շուրջ»,-ասվում է հաղորդագրության տեքստում, որը հրապարակվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակի կայքում։
Դեռևս ոչ մի կողմը զրույցից մանրամասներ չի հայտնել։
Ինչպես արդեն հայտնել ենք, սեպտեմբերի 23-ին Լավրովը հանդիպել էր ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ, քննարկել ԵՄ-ՌԴ ավելի կայուն և կանխատեսելի հարաբերությունների կառուցումը։
Այսօր Լավրովը ելույթով հանդես կգա Գլխավոր վեհաժողովում։
Կարծիքներ