Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները 2020 թվականի նոյեմբերից ապահովել են մոտ 65 հազար ավտոմեքենաների և ավելի քան 230 հազար անձանց անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով դեպի ԼՂ և հակառակը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռուս խաղաղապահների ներկայացուցիչ Վասիլի Դավիդովի խոսքով՝ մուտքի վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։ Անցակետով օրական անցնում է մոտ 200 ավտոմեքենա։
Կարծիքներ