Մերձմոսկովյան դատարանը ևս 12 հայի է ազատ արձակել
Մերձմոսկովյան Լյուբերցի քաղաքում ավարտվել է ադրբեջանական սրճարանի վրա հարձակում գործելու մեջ մեղադրվող 12 հայ երիտասարդների կալանավորման վերաբերյալ դատական նիստը։
Ըստ դատապաշտպան Ռուբեն Կիրակոսյանի, քննչական մարմինները այդ անկարգություններին հայ երիտասարդների մասնակցությունը հաստատող որևէ ապացույց չէին ներկայացրել։
Դատական նիստի ընթացքում պաշտպանին հաջողվել է ապացուցել, որ կալանավորման միջնորդությունն անհիմն է, և հայ երիտասարդները անկարգությունների հետ որևէ առնչություն չունեն։ Դատարանը մերժել է կալանավորելու քննիչների միջնորդությունը` հենց դատարանից ազատ արձակելով հայ երիտասարդներին։
Լյուբերցիում ադրբեջանցիները հուլիսի 24-ին նույնպես փորձել էին հարձակումներ գործել հայերի վրա, սակայն հանդիպելով դիմադրության, այլ սադրիչ միջոցների էին դիմել։ Օրեր անց՝ անկարգությունների գիշերը, պարեկություն իրականացրած 20 հայ երիտասարդների ոստիկանությունը բերման էր ենթարկել, ինչը հայ համայնքի մեծ դժգոհության պատճառ էր դարձել։ Դատական առաջին նիստում ազատ էր արձակվել 7 հոգի։
Կարծիքներ