ԱՄՆ-ի կողմից չի ֆինանսավորվի ոչ մի ծրագիր, որը խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը
Վրաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված «2021 ֆինանսական տարում ԱՄՆ արտաքին քաղաքական գործառնությունների յուրացումներն ու հարակից ծրագրերի հաստատման մասին» (FY2021 SFOP) օրենքով նախատեսված ֆինանսավորումից չեն կարող օգտվել այն երկրները, որոնք ճանաչել են Աբխազիայի և Ցխինվալի անկախությունը կամ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել նրանց հետ:
Օրենքի ընդունման դեպքում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը միջազգային ֆինանսական հաստատություններում ԱՄՆ ներկայացուցիչներին համապատասխան ցուցումներ կտա, որպեսզի նրանք չաջակցեն որևէ ծրագրի ֆինանսավորման տրամադրմանը, որոնք խախտում են Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:
Նաև Ռուսաստանի ազդեցության դեմ պայքարի հիմնադրամի շրջանակում նախատեսվում է առնվազն 290 միլիոն դոլար հատկացնել Եվրոպայի և Եվրասիայի երկրներին, այդ թվում ՝ Վրաստանին (136 մլն դոլար):
Մինչ այս օրենքի ընդունումը (փաստաթղթի վերջնական տեքստը) Սենատը պետք է հաստատի նաև օրինագծի իր սեփական տարբերակը, որից հետո երկու պալատները պետք է համաձայնեցնեն փաստաթղթի վերջնական տարբերակը: Դրանից հետո օրինագծի համաձայնեցված տեքստը քվեարկության կդրվի Կոնգրեսում, իսկ հաստատումից հետո ստորագրության կուղարկվի ԱՄՆ նախագահին:
Կարծիքներ