ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց 480 մլրդ դոլարով պետական պարտքի բարձրակետի բարձրացմանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կոմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 12-ին հավանություն Է տվել 480 միլիարդ դոլարով պետական պարտքի բարձարկետի բարձրացմանը, ինչը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության գնահատումներով՝ թույլ կտա մինչեւ դեկտեմբերի 3-ը ծածկել ծախսերը:
Նիստի հեռարձակումը վարել Է C-SPAN հեռուստաալիքը: Անցյալ շաբաթ համանման նախաձեռնություն Է հանդես բերել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Այժմ այն կներկայացվի երկրի նախագահ Ջո Բայդենին: Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել Էր, որ պետության ղեկավարը մտադիր Է ստորագրել այն:
Կոնգրեսի երկու պալատների կողմից հաստատված միջոցը կհանգեցնի պետական պարտքի սահմանաքանակի բարձրացման մոտավորապես մինչեւ 28,9 տրիլիոն դոլար: Եթե օրենսդիրները չկարողանային փոխզիջման հասնել փոխառությունների բարձրակետի շուրջը, ԱՄՆ-ի հանդեպ կարող Էր ծառանալ պարտազանցման սպառնալիքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ