Ռուսաստանը եւ ԵՄ-ն հանդիպում են անցկացրել պատվաստման հավաստագրերի ճանաչման հարցի շուրջ
Ռուսաստանը եւ ԵՄ-ն հերթական հանդիպումն են անցկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Այդ մասին հաղորդել Է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Շարունակվում Է բանակցային գործընթացը Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հարցի շուրջ: Տեղի Է ունեցել Ռուսաստանի եւ Եվրամիության առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների հերթական աշխատանքային հանդիպումը՝ վիրտուալ ձեւաչափով»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ռուսաստանը եւ ԵՄ-ն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ կանցկացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական պարամետրերի համաձայնեցման նպատակով, հաղորդել Է ՌԴ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում կողմերը նշել են առաջիկա համատեղ քայլերը. կանցկացվեն մի շարք փորձագիտական կոնսուլտացիաներ պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման հիմնական իրավական եւ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Սեպտեմբերին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը փաստաթղթեր Է ուղարկել Եվրամիության ներկայացուցչություն, որոնք եվրոպական կողմը պահանջել Էր նախորդ հանդիպման ընթացքում, ճշտել են մամուլի ծառայությունում: «Պատվաստման հավաստագրերի փոխադարձ ճանաչման շուրջ աշխատանքն ուղղված Է Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման խոչընդոտների վերացմանը ԵՄ-ի տարածքում եւ հակառակը: Այս հարցի շուրջ երկկողմ կոնսուլտացիաները կշարունակվեն»,-նշել են նախարարությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ