Լոռու մարզում 6-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Լոռու մարզում 6-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դեկտեմբերի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։

 

Ժամը 19։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «ստորին վերջույթների և որովայնի ձախ հատվածի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն երեխա է տեղափոխվել։

 

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 6-ամյա Հ․ Վ․-ն է, որի առողջական վիճակը միջին ծանրության է։

 

Պարզվել է, որ երեխան մարմնական վնասվածքը ստացել է իրենց տան հյուրասենյակում գազի վառարանի փականի հետ խաղալու, վառարանին միացված ռետինե խողովակը տեղից հանելու և առաջացած հրդեհի հետևանքով։

 

Դեպքի փաստով ոստիկանության Սպիտակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում