Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամը կոչ է անում բոյկոտել SOCAR-ի բենզալցակայանները
Շվեյցարիայի Ազգային խորհրդի և Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի անդամ Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատն անդրադարձել է ադրբեջանական SOCAR բենզալցակայանների հետ համագործակցության համար «Migros» ընկերության քննադատությանը, քանի որ SOCAR-ը բացահայտ ռազմատենչ քարոզչություն է իրականացնում համացանցում: Այդ առնչությամբ Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը գրառում է կատարել «Թվիթեր»-ի ի միկրոբլոգում։ Նա կոչ է արել պատասխանել SOCAR-ին՝ բոյկոտելով ընկերությանը պատկանող բենզալցակայանները։
«Շարժման մեջ գտնվող տանկ, ծածանվող դրոշ, իսկ առաջին պլանում «Socar»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության պատկերանիշը, որը մոտ 200 լցակայան ունի Շվեյցարիայում, ռազմատենչ քարոզչություն է իրականացնում սոցցանցերում։ Նավթագործները պայքարել են հայրենիքի համար, գրում է ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում։ Հպարտացեք ռազմաճակատում գտնվող ձեր գործընկերեներով և նախանձեք նրանց։ Դրան հաջորդում է հեշթեգ․ «Ղարաբաղն Ադրբեջան է»»,- նշել է շվեյացարացի քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ «Migros»-ը շարունակում է համագործակցել պատերազմ հրահրողի՝ SOCAR -ի հետ, որի ռազմատենչ քարոզչությունը «Migros»-ին վատ լույսի ներքո է ներկայացնում։ «Շվեյցարական մանրածախ վաճառողը գործնական կապեր ունի SOCAR -ի հետ, իսկ ընկերության անվանման հապավումն է «Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերություն»։ Ադրբեջանական ընկերությունը 2012 թվականից «Migros»-ի գործընկերն է և շահագործում է ընկերության բենզալցակայաններում գործող «Migrolino» խանութները»,- նկատել է Ստեֆան Մյուլլեր-Ալտերմատը։
Նա քննադատում է «Migros»-ի գործընկերոջ բացահայտ պատերազմական քարոզչությունը։ «Եթե ես շոկոլադ եմ գնում, գումարի մի մասը փոխանցվում է այդ պատերազմին։ Դա չպետք է տեղի ունենա»․ ասում է նա։ Հիմա «Migros»-ը պետք է արձագանքի դրան։ «Ես վառելիք չեմ լցնում SOCAR-ում» – եզրափակում է նա։
Կարծիքներ