«Կամազ»-ը բարձված է եղել հաճարենու գերաններով. արտադրամասի սեփականատերը ձերբակալվել է
Հուլիսի 23-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ 45-ամյա մի տղամարդ Գետահովիտ բնակավայրի իր փայտամշակման արտադրամաս «Կամազ»-ով գերաններ է տեղափոխում։
Տեղեկությունը ստուգվել է և Գետահովիտ բնակավայրի վերջնամասում բեռնատարը կանգնեցվել է։ Այն բարձված է եղել հաճարենու շուրջ 13 խ/մ գերաններով։ 68-ամյա վարորդը բեռի օրինականության վերաբերյալ փաստաթուղթ չւ ունեցել: Նա ձերբակալվել և, բեռնատարով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժին։
Պարզվել է, որ ապօրինի գերանները պատկանում են արտադրամասի 45-ամյա տիրոջը։
«Կամազ»-ը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հուլիսի 24-ին արտադրամասի 45-ամյա սեփականատերը հայտնաբերվել, ձերբակալվել և, քննիչի որոշմամբ, տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Կատավում է նախաքննություն։
Կարծիքներ