Ինտերի նորեկներն ընտրել են իրենց խաղային համարները թիմում
«Ինտերի» նորեկներն ընտրել են այն համարները, որոնք կկրեն 2024/25 մրցաշրջանում։
Գրում է Armsport.am-ը։
Պյոտր Զիելինսկին, Մեհդի Տարեմին և Խոսեպ Մարտինեսը, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ միացել են «ներաձուրրիին», արդեն անցկացրել են իրենց առաջին մարզումները ակումբի բազայում։
Լեհ կիսապաշտպանը հանդես կգա 7 համարով, իրանցի հարձակվողը՝ 99, իսկ իսպանացի դարպասապահը՝ 13 համարով։
Կարծիքներ