Ստամբուլում ներկայացվել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը

Ստամբուլում ներկայացվել է թուրքական առաջին էլեկտրամոբիլը

Թուրքիայում ներկայացվել է հայրենական արտադրության առաջին էլեկտրամոբիլը: Մեքենան ներկայացվել է Ստամբուլում TEKNOFEST օդատիեզերական և տեխնոլոգիական ցուցահանդեսին, հաղորդում է «Ուկրինֆորմը»:

«Մեր ստենդում ներկայացված է այս խելացի սարքը, որն արդեն ավելին է, քան պարզապես մեքենա, քանի որ մշակման մեջ օգտագործվում են գերնոր տեխնոլոգիաներ: Մենք ներկայացնում ենք նաև նոր սերնդի մարտկոց` էլեկտրական խելացի սարք, իսկապես տեխնոլոգիական արտադրանք», – ասել է ծրագրավորող ընկերության գործադիր տնօրեն և Automobile Enterprise Group TOGG արտադրող Գուրջան Կարաքաշը:

Նրա խոսքով՝ էլեկտրամոբիլների սերիական արտադրությունը կսկսվի 2022 թվականի վերջին: Այս պահին ընկերությունը բարելավում է իր մշակումները:

Հայտնի է նաև, որ այդ էլեկտրական մեքենաների արտադրության ընկերությունը տեղակայվելու է Բուրսի նահանգում, իսկ արտադրությունը կազմակերպվելու է բնապահպանական  սկզբունքների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում