Նյու Յորքում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Պաղեստինի
Հազարավոր պաղեստինամետ ցուցարարներ հավաքվել են Նյու Յորքում՝ աջակցություն հայտնելու Պաղեստինին։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Ակցիան տեղի է ունենում ամերիկյան ազգային տոնին՝ Աշխատանքի օրը։ Այն կազմակերպել էր Within Our Lifetime ակտիվիստական կազմակերպությունը։
Վաշինգտոնի հրապարակում հավաքվածները պաղեստինյան ժողովրդին սատարող կարգախոսներ են վանկարկել եւ կոչ արել դադարեցնել հակամարտությունը Գազայի հատվածում։ Նրանց պաստառների վրա կարելի է կարդալ «Ազատ Պաղեստին», «Հիմա զինադադար Գազայում» գրությունները։ Բացի այդ, որոշ ցուցարարներ կրում են ամերիկյան վարչակազմին քննադատող կարգախոսներով պաստառներ։
Կարծիքներ