Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

Օգոստոսի 14-ին, ժամը 12։22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ-ին։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։42-ին, մարվել՝ 19։56-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։
Կարծիքներ