«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 6-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնալ Հայկ Կոստանյանը։
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս է բերել ևս մեկ դի։ Այս պահի դրությամբ ունենք 6 զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշել է նա։ Զոհի ինքնությունը պարզված չէ։
Ավելի վաղ ԱԻՆ-ից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով մահացած քաղաքացիներն են Անահիտ Մխիթարյանը, Միսակ Մարգարյանը, Ջեմմա Նազարյանը, Գայանե Ավետիսյանը, մեկ անձի ինքնությունը պարզված չէր։
Օգոստոսի 15-ի ժամը 00։25-ի դրությամբ հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներին մասնակցում է 185 փրկարար ծառայող, ներգրավված է Երևանի քաղաքապետարանի քսան ջրատար, տասներկու բեռնատար, հինգ տրակտոր, երեք վերամբարձ կռունկ և յոթ լրացուցիչ տեխնիկա։
Կարծիքներ