Իմոբիլեն ռեկորդի հեղինակ է դարձել
Հռոմի «Լացիոյի» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն պատմական ռեկորդի հեղինակ է դարձել Իտալիայի առաջնությունում:
Ա Սերիայի 36-րդ տուրի՝ «Վերոնայի» դեմ խաղում Իմոբիլեն հեթ-տրիկ ձևակերպեց՝ 2019/20 մրցաշրջանում խփած գոլերի քանակը հավասարեցնելով 34-ի: Իմոբիլեն դարձավ 1 մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած իտալացի ֆուտբոլիստը:
Այս ցուցանիշով Իմոբիլեն գերազանցեց «Ինտերի» նախկին հարձակվող Անտոնիո Անջելինոյին, որը 1958/59 մրցաշրջանում դարձել էր 33 գոլի հեղինակ:
Չիրո Իմոբիլեն «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում հավասարվել է Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն: 2 ֆուտբոլիստի հաշվին էլ կա խփած 34 գոլ, սակայն Իմոբիլեն դեռ 2 հանդիպում անցկացնելու հնարավորություն ունի:
Կարծիքներ