Եվրոպայում գազի գինը կրկին ռեկորդ է սահմանել
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 30-ին կրկին թարմացրել է պատմական ռեկորդը և ընդհուպ մոտեցել է 1180 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: Այս մասին են վկայում ICE բորսայի տվյալները։
Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում է ավելի քան 12,5 տոկոս։
«Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրոպայում գազի գնի ռեկորդի պատճառը գազի աճող պահանջարկն է:
Կարծիքներ