Բրիտանիացի գիտնականները հայտարարել են COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութերի անկատար լինելու մասին
Կորոնավիրուսի դեմ առաջին սերնդի պատվաստանյութերը կարող են ոչ բոլորի համար գործել, անկատար լինել եւ միայն նվազեցնել հիվանդության ախտանշանները, այլ ոչ թե կանխել վարակումը: Այդ մասին, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի կառավարության COVID-19-ի դեմ պատվաստանյութի գծով աշխատանքային խմբի ղեկավար Քեյթ Բինգեմը:
«Պատվաստանյութերի առաջին սերունդը, ամենայն հավանականությամբ, անկատար կլինի, մենք պետք Է պատրաստ լինենք, որ դրանք կարող են չկանխել վարակումը, այլ, ավելի շուտ, նվազեցնել հիվանդության ախտանշանները, եւ նույնիսկ այդ ժամանակ կարող են աշխատել ոչ բոլորի համար կամ ոչ երկար ժամանակաշրջանով»,-Բինգեմի խոսքը մեջբերում Է Lancet հանդեսը, հավելելով, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն ամենասպասվողն Է պատմության մեջ: Աշխատանքային խմբի ղեկավարը նաեւ նշել Է, որ այժմ հայտնի չԷ՝ Մեծ Բրիտանիայում կհայտնվի արդյոք COVID-19-ի դեմ պատվաստանյութ, թե ոչ, եւ կոչ Է արել ավելորդ վստահություն եւ լավատեսություն չդրսեւորել:
Կարծիքներ