Կրիպտոարժույթը թմրակարտելների դեմ Լատինական Ամերիկայի երկրների պայքարում նոր ճակատ է դառնում

Կրիպտոարժույթը թմրակարտելների դեմ Լատինական Ամերիկայի երկրների պայքարում նոր ճակատ է դառնում

Կրիպտոարժույթը սեքսի, թմրանյութերի, զենքի քրեական շուկաները վերահսկող թմրակարտելների դեմ Լատինական Ամերիկայի երկրների պայքարում նոր ճակատ է դառնում, հայտնում է Reuters-ը։

«Տեղի է ունենում անցում կիբեռտարածության հանցագործությունների կատարմանը, ինչպիսիք են փողերի լվացման համար կրիպտոարժույթի ձեռքբերումը, եւ համավարակն այն արագացնում է»,- ասել է Մեքսիկայի ֆինանսների նախարարության Ֆինանսական հետախուզության բաժնի (UIF) ղեկավար Սանտյագո Նյետոն:

Օրենքը պահանջում է, որ կրիպտոարժույթի բոլոր գրանցված առեւտրային հարթակները հաղորդեն ավելի քան 56 000 պեսոյի (2830 դոլար) փոխանցումների մասին: Այն ընդունվել է 2018-ին, բայց համակարգի ներդրման համար պահանջվել են շատ ամիսներ, եւ դրա վրա աշխատանքները դեռ շարունակվում են:

Բազմաթիվ բացված գործերի հետ կապված գումարները, սովորաբար, հազարավոր կամ տասնյակ հազարավոր դոլարներ են: Դրանք կաթիլ են ծովում՝ համեմատած միայն Մեքսիկայում կազմակերպված հանցավորության կողմից տարեկան 25 միլիարդ դոլար փողերի լվացման հետ:

Պաշտոնատար անձանց խոսքերով՝ միակ բանը, որ ավելի դժվար է, քան թմրանյութերի մաքսանենգությունը սահմանից այն կողմ, շահույթը կարտելներին վերադարձնելն է: Դրամական միջոցները ծանր գործ է, եւ դրա տեղափոխումը թմրամիջոցների ապօրինի շրջանառողներին վտանգի տակ է դնում: Վտանգավոր է նաեւ կեղտոտ փողերը հայտնաբերելու համար դրանք նախագծված բանկային համակարգեր ներմուծելը:

Նյետոն ասել է, որ հանցագործները սովորաբար անօրինական գումարները բաժանում են փոքր գումարների եւ դրանք մուտքագրում տարբեր բանկային հաշիվներում, միջոց, որը հայտնի է որպես «սմուրֆինգ»: Տագնապ առաջացնող բանկային գործարքների շեմը կազմում է 7500 դոլար:

Այնուհետեւ նրանք օգտագործում են այդ հաշիվները՝ բիթքոինի մի քանի ոչ մեծ գումարներ առցանց գնելու համար, հավելել է նա՝ թաքցնելով փողերի ծագումը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում