Ռուսաստանը պատրաստ Է ատոմակայան կառուցել Ղազախստանում. Պուտին
Ռուսաստանը պատրաստ Է Ղազախստանում ատոմակայան կառուցել ռուսական դիզայնով: Այդ մասին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռուսաստանը մեր գործընկերներին, այդ թվում՝ ղազախստանցի, օժանդակություն եւ աջակցություն Է առաջարկում ատոմային Էլեկտրակայաններ կառուցելու եւ շահագործման հանձնելու գործում, եթե դուք նման որոշումներ ընդունեք»,-ՌԴ նախագահն ասել Է Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածաշրջանների համաժողովի լիագումար նիստում, որն անցկացվել Է տեսակապի ռեժիմով:
Պուտինը պարզաբանել Է, որ «մասնավորապես, խոսքը կարող Է լինել հանրապետությունում ռուսական դիզայնով ատոմակայան կառուցելու մասին»: Դրա հետ մեկտեղ ՌԴ-ն ընդգծել Է, որ առաջարկությունը չի սահմանափակվում միայն ԱԷԿ-ի կառուցմամբ: «Խոսքն ընդհանուր ճյուղ ստեղծելու մասին Է, որ ներառում Է ռուսաստանյան բուհերում կադրերի ուսուցում նոր մասնագիտությունների գծով, որոնք կապված են ատոմային Էներգիայի օգտագործման հետ»,-պարզաբանել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ