Թալիբները զինվորականների պատրաստման կենտրոն են բացել Աֆղանստանի նահանգում
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել Է երկրի հարավում գտնվող Զաբուլի նահանգում զինվորականների պատրաստման կենտրոն բացելու մասին:
«Զինվորականների պատրաստման կենտրոնը բացվել Է Զաբուլի նահանգում: Առաջին ընդունելությանը մասնակցել Է Աֆղանստանի իսլամական Էմիրության (թալիբների քաղաքական հաեմակարգի ինքնանունը) 400 մարտիկ»,-ասվում Է շարժման հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Twitter-ում:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում:
Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում Էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ