Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիները կրակ են բացել հովվի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ադրբեջանցիները կրակ են բացել հովվի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

Հունիսի 5-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը, Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովվի անասունների մի մասը, գյուղի հարակից տարածքներում արածելու ընթացքում, շարժվել է դեպի ադրբեջանցի զինվորականների դիրքեր: Երբ հովիվը, անասուններին ետ բերելու նպատակով, փորձել է մոտենալ ադրբեջանցի զինծառայողներին, նրա ուղղությամբ կրակ է բացվել:

Հայկական ԶՈւ ստորաբաժանման զինծառայողներն անմիջապես մոտեցել են միջադեպի տարածք, ինչին ի պատասխան ադրբեջանցի զինծառայողները կրկին կրակ են բացել: Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը դադարեցվել է, իսկ անասունների մեծ մասին հաջողվել է վերադարձնել: Կրակոցների հետևանքով տուժողներ չկան: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում