Ղրղզստանում կործանվել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի օդանավն ուղեկցող Մի-8 ուղղաթիռը

Ղրղզստանում կործանվել է Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահի օդանավն ուղեկցող Մի-8 ուղղաթիռը

Ղրղզստանի Հանրապետության Օշի մարզի Ալայի շրջանում երկրի Զինված ուժերին պատկանող Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, դեպքի վայրում արված տեսանյութը հրապարակվել է Военный Осведомитель թելեգրամյան ալիքում:

Նշվում է, որ ուղղաթիռն ուղեկցելիս է եղել Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևի ինքնաթիռը: Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 13:48-ին:

Հաղորդվում է, որ թեթև վնասվածք ստացած 14 անձինք տեղափոխվել են հիվանդանոց: Աղբյուրի տվյալներով՝ լուրջ վնասվածքներ ստացածներ չկան:

Հիշեցնենք, որ Կամչիբեկ Տաշիևն այսօր ավելի վաղ արձանագրություն է ստորագրել տաջիկ պաշտոնակցի հետ սահմանային խնդիրները խաղաղ եղանակով կարգավորելու և զորքերը սահմանից 3 կմ հետ քաշելու մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում