Չինաստանում ցուցադրել են Լուսին ուղևորվելիք առաքելության համար նախատեսված նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը
Չինաստանում անցկացվող միջազգային ավիասրահում ներկայացվել է երկրի՝ դեպի Լուսին ապագա առաքելությունների իրականացման համար կիրառվելիք նոր սերնդի հրթիռակրի մանրակերտը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, հրթիռակիրը մշակվել է հատուկ նոր սերնդի, կառավարվող տիեզերանավերի արձակման համար և առանձնանում է բարձր հուսալիությամբ և անվտանգությամբ:
Աղբյուրի տվյալներով՝ նորագույն հրթիռ, որն ունի 90 մետր բարձրություն, կազմված է 3 աստիճանից, արագացուցիչից և վթարային փրկության համակարգից: Հրթիռի մեկնարկային զանգվածը հասնելու է 2000 տոննայի: Մերձերկրային ուղեծիր այն կարող է դուրս բերել մինչև 70 տոննա օգտակար ուղեբեռ, իսկ լուսնային ուղեծիր՝ մինչև 25 տոննա:
Աղբյուրից հայտնել են, որ հրթիռակիրը ներկա պահին դեռևս մշակման փուլում է գտնվում:
Կարծիքներ