Արաբկիրի նախկին թաղապետի խափանման միջոցը փոխվել է. նա կտեղափոխվի կալանավայր
Օգոստոսի 8-ին փոխվել է Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի խափանման միջոց տնային կալանքը՝ կալանքի:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ազատյանի փաստաբան Արթուր Պիվազյանը:
«Խափանման միջոց տնային կալանքը փոխվել է կալանքի, բայց մինչև հիմա Արամ Ազատյանը տանն է»,- ասել է նա:
Հիշեցնենք՝ հուլիսի երեքին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում քննչական գործողություններ էին կատարվել։ Ազատյանը բերման էր ենթարկվել, իսկ ավելի ուշ դատարանը նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել տնային կալանքը և 30 միլիոն դրամ գրավ կիրառել:
Կարծիքներ