Ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու ու Ադրբեջան ուղարկելու համար. Լինդսի Սնել

Ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու ու Ադրբեջան ուղարկելու համար. Լինդսի Սնել

Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում գրում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու ու Ադրբեջան ուղարկելու համար։

«Համզայի» պարագլուխը ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով։

Լրագրողը նաև գրել է, որ Համզայի զինակիցը հայտնել է, թե իրենց կարծիքով դա Ադրբեջանում զոհված մի սիրիացու ընտանիքի անդամների կողմից կազմակերպված մահափորձ է եղել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում