Ալժիրի նախագահը հոսպիտալացվել է
Մայրաքաղաքի ռազմական հիվանդանոց ընդունված Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի առողջական վիճակը «ոչ մի անհանգստություն չի հարուցում»: Այս մասին ասվում է երեքշաբթի օրը Ալժիրի նախագահի աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Algeri1 պետական հեռուստատեսութունը:
Պետության ղեկավարը հոսպիտալացվել է բժիշկների առաջարկությամբ, ասվում է հաղորդագրությունում: «Նրա առողջական վիճակը կայուն է եւ որեւէ անհանգստություն չի առաջացնում»,- ասվում է փաստաթղթում: 74-ամյա պետության ղեկավարը կլինիկայից շարունակում է կատարել իր պարտականությունները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախագահի համար հնգօրյա կարանտին են սահմանել՝ կապված կորոնավիրուսի համաճարակի հետ: «Հաստատելով, որ նախագահի եւ կառավարության վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը ունեն կորոնավիրուսային վարակի ախտանիշներ, նախագահի աշխատակազմի բժիշկները խորհուրդ են տվել, որ պետության ղեկավարը հոկտեմբերի 24-ից կամավոր անցնի հնգօրյա կարանտինի»,- ասվում է հաղորդագրությունում:
Կարծիքներ