Հանրային քննարկման է ներկայացվել բուհերի բակալավրի 2021/2022 ուս. տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2021/2022 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը։ Նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել ընդունելության քննությունների ցանկը և բուհերի ընդունելության մրցույթն իրականացնել՝ ըստ մրցութային քննությունների արդյունքների:
ՀՀ բուհերը, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների ընդլայնման համատեքստում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ, սակայն սույն նախագծով կանոնակարգվում է ընդունելության մասնագիտությունների և դրանց համար նախատեսված ընդունելության քննությունների ցանկը: Դիմորդների գիտելիքների ստուգման գործընթացն իրականացնելիս, անկախ բուհի կարգավիճակից՝ պետական, ոչ պետական, բոլոր դիմորդների համար նախատեսվում է ապահովել ընդունելության միևնույն պայմանները՝ առնվազն 2 ընդունելության քննության հանձնում, կամ թափուր տեղերի առկայության դեպքում 2-րդ քննության գնահատականի փոխանցում նախորդ աստիճանի ավարտական փաստաթղթից:
Ներկայում վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդներին հնարավորություն է տրվում մաuնագիտությունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշով նշված առարկաների համար` որպեu մրցութային գնահատական, դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեuտատի կամ ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահատականը, իսկ դրա բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:
Կարծիքներ