Նիկոլ Փաշինյանը մեկնաբանել է, թե ինչու 2018 թ. չի բացահայտել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի՝ իր ստացած ժառանգությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեկնաբանել է, թե ինչու իշխանության գալուց հետո չի բացահայտել, թե ինչ ժառանգություն է ստացել ԼՂ խնդրի բանակցային գործընթացում:
«2018 թ. ես կարող էի գալ, բանակցային բովանդակությունը բացահայտել, ասել՝ բանակցություններն այն կետում են, որ ստիպված ենք յոթ շրջանները վերադարձնել, և արձանագրել, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Շուշի ու այլ տարածքներ: Ինչո՞ւ դա չեմ արել. որովհետև, նախ, այդ բանակցային բովանդակության բացահայտումը կբերեր միջազգային սկանդալի, իրադրության անխուսափելի լարման, և կարող էր տպավորություն ստեղծվել, թե ես ուղղակի առիթ եմ ման գալիս, որ րոպե առաջ ասեմ՝ այսպես է իրավիճակը, հրաժարվում եմ պայքարել իրադրության որևէ փոփոխության համար»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ արդյունքն ի վերջո կլիներ ավելի վատ:
Կարծիքներ