Շատ ակտիվ ադրբեջանցիները որսում են կամայական վիդեո մեր տարածքից, հատկապես սահմաններից․

«Շատ ակտիվ ադրբեջանցիները որսում են կամայական վիդեո մեր տարածքից, հատկապես սահմաններից, էս առիթով համընդհանուր «մոբիլիզացիա» են հայտարարել: Եթե շատ ուզում եք օգնել իրենց, հրապարկեք վիդեոներ:
Հատ-հատ հավաքել են սոցցանցերում ներկայացված մեր զինվորների ինստագրամյան էջերը, մոնիթորինգ են անում ու, ասեմ ձեզ, իրենց համար շատ պիտանի սթորիներ են պտտվում հենց էս պահին: Ապշած եմ ուղղակի, ոնց են թույլ տվել զինվորին նման էջ վարել:
Հեչ բան չսովորեցինք լա՞վ նախորդ պատերազմից: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար հուշեք, հորդորեք էս մարդկանց չանել նման բան»:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Օֆելյա Սիմոնյանը։
Կարծիքներ