Կալինինգրադում հայտնաբերվել է մարդկային ոսկորներով  լցված 300 պարկ

Կալինինգրադում   հայտնաբերվել է մարդկային ոսկորներով  լցված 300 պարկ

Կալինինգրադ քաղաքում գտնվող   թիվ 1 «Շտայն»  կոչվող ամրոցում հայտնաբերվել է մարդկային ոսկորներով  300 պարկ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը ՝ հղում անելով   Կալինինգրադի  քննչական կոմիտեի քննչական վարչության մամուլի ծառայությանը:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

- 2020 թ.-ի հոկտեմբերի 8-ին իրավապահ մարմինները հաղորդագրություն ստացան, որ Կալինինգրադի թիվ 1 «Շտայն» ամրոցում նոր սեփականատերը, տարածքը զննելիս, գտել է մոտ 300 պարկ  ոսկորով, ենթադրաբար ՝ մարդկային մնացորդներ:

Գտածոյի փաստի առթիվ գործ է հարուցվել, ընթանում է հետաքննություն։   Նախնական տվյալների համաձայն, ոսկորներով լցված պարկերը ամրոցում պահվում էին մի կազմակերպության կողմից, որը զբաղվում էր շինհրապարակներում հնագիտական ​​պեղումներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում