Ավստրիայի ԱԳՆ-ն ողջունում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման համաձայնությունը
Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է կրակի դադարեցման համաձայնությունը, որը ձեռք է բերվել Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ մոտ 11 ժամ տևած քննարկումների արդյունքում: Այս մասին տեղեկացնում է Ավստրիայի ԱԳՆ-ի «Թվիթեր»-ի միկրոբլոգից:
«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված հումանիտար հրադադարի համաձայնագիրը։ Հուսով ենք, որ բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արագ կսկսվեն»,- նշում են Ավստրիայի ԱԳՆ-ից։
Կարծիքներ