Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ոսկերիչներից պահանջել ոսկին պետական բանկերում ավանդադնել

Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ոսկերիչներից պահանջել ոսկին պետական բանկերում ավանդադնել

Թուրքիայի կառավարությունը նախատեսում է ոսկերիչներից պահանջել ոսկին պետական բանկերում ավանդադնել, որպեսզի տնտեսության համար լրացուցիչ միջոցներ ներգրավի, հաղորդում է Sözcü թերթը:

Յուրաքանչյուր ոսկերիչ պետք է 500 գրամ ոսկի ավանդադնի բանկերում, գրում է Sözcü-ն՝ հղում անելով առեւտրի նախարարության որոշման նախագծին: Հավաքած ոսկու ընդհանուր քանակը կկազմի մոտ 20 տոննա եւ կարժենա մոտ 8,4 միլիարդ լիր (1,1 միլիարդ դոլար):

Թերթը գրում է, որ ոսկերիչները ցնցված են առաջարկից: Ըստ հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) պատգամավոր Օզջան Այգունի, այդ որոշումը հիշեցնում է Օսմանյան ժամանակաշրջանում դրված հարկերը:

Ընկերությունները չեն կարողանա օգտագործել ոսկին, որը դրված կլինի որպես երաշխիք, բայց նրանք կարող են դրանից տոկոսներ ստանալ: «Հուսով եմ, որ նրանք կկարգավորեն դա, մենք պետք է գտնենք ոսկե միջինը»,- ասել է Հասան Չավուշկուլուն, որը Անկարայում ղեկավարում է ոսկերիչների եւ մանրածախ առեւտրի ընկերությունների միությունը: «Ամենայն հավանականությամբ, կառավարությունը չեղյալ կհայտարարի այդ ծրագիրը»,- ասել է նա:

Թուրքիայում շուրջ 40 000 ոսկերիչ կա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում