Facebook-ի խափանման ֆոնին ավելի քան 70 մլն նոր օգտատերեր մեկ օրում գրանցվել են Telegram-ում

Facebook-ի խափանման ֆոնին ավելի քան 70 մլն նոր օգտատերեր մեկ օրում գրանցվել են Telegram-ում

Ավելի քան 70 մլն նոր օգտատերեր մեկ օրում Telegram մեսենջերում գրանցվել են Facebook-ի ծառայությունների զանգվածային խափանման ֆոնին, հայտնել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:

«Երեկ Telegram-ում օգտատերերի գրանցման և օգտատիրական ակտիվության ցուցանիշների ռեկորդային աճ է տեղի ունեցել։ … Մենք մեկ օրում ավելի քան 70 մլն «փախստականի» ենք դիմավորել այլ հարթակներից»,- գրել է Դուրովը իր Telegram-ալիքում:

Facebook-ը, Instagram-ը, WhatsApp-ը և մի շարք այլ հավելվածներ, երկուշաբթի գրեթե յոթ ժամով անհասանելի են օգտատերերի համար: Պատճառը, ըստ նախնական տվյալների, ծրագրային թարմացման մեջ սխալներն են եղել։

Մարկ Ցուկերբերգի ընկերության համար, Downdetector-ի տվյալներով, դա ամենամեծ խափանումն էր իր ողջ պատմության ընթացքում:

Ցուկերբերգը կորցրել է շուրջ յոթ միլիարդ դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում