Եվրահանձնաժողովն ակնկալում է մինչեւ հունիսի վերջ բացել ներքին բոլոր սահմանները ԵՄ-ում
Եվրահանձնաժողովը ԵՄ բոլոր երկրներից ակնկալում է, որ ներքին սահմանները Եվրամիությունում կբացվեն հունիս վերջին կարանտինից հետո: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ գագաթնաժողովին հաջորդած առցանց մամուլի ասուլիսին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք, որ վերահսկողությունը ԵՄ բոլոր ներքին սահմաններին ամբողջությամբ կվերացվի ամսվա վերջին,- ասել է նա:- Մենք նաեւ հստակ միտում ենք տեսնում այս ուղղությամբ ԵՄ Խորհրդի աշխատանքում՝ սահմանային վերահսկման համար պատասխանատու նախարարների մակարդակով»:
Իր հերթին, Եվրախորհրդի ղեկավար Չառլ Միշելը նշել է, որ ԵՄ երկրներն «ինտենսիվորեն աշխատում են այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու համար»:
ԵՄ-ի արտաքին եւ ներքին վերահսկողական միջոցառումների ներդրման հարցն ազգային կառավարությունների պարտականությունն է, չնայած Եվրահանձնաժողովը պետք է պաշտոնապես հաստատի այդ արտակարգ միջոցառումների ներդրումը:
Կարծիքներ