Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել

Եղել է խմած, հանդիպել է Ալիկ Ալեքսանյանին և Ջերմուկի ուղղությամբ մարտական դիրք հանձնելու սուտ մատնություն արել

Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

«Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու վերաբերյալ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ իրականացվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում Ա. Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը):

Ներկայացված մեղադրանքում Ա. Խ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար՝ պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն. Կ.-ի կազմակերպած հավաքին, որտեղ հանդիպել է Ա. Ա.-ին, որը, տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին, անմիջապես 2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը:

Ա․ Խ․-ն նշել է նաև, որ ավելի վաղ՝ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8-ը, որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում