Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ, զոհեր և հարյուրից ավելի վիրավոր

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով կան զգալի ավերածություններ,  զոհեր և հարյուրից ավելի վիրավոր

Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղար Բուգրա Գյոկչեն հայտարարել է, որ երկրաշարժը Թուրքիայի արևմուտքում զգալի ավերածությունների է հանգեցրել, քաղաքում մի շարք տներ են փլվել: «Մենք տեղեկություններ ունենք, որ Բուջա, Բայրաքլի, Բորնովա շրջաններում մի քանի շենքեր ավերվել են»,- ասել է Գյոկչեն NTV հեռուստաալիքի եթերում:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ տեղեկություններ են ստացել Իզմիրի Բորնովա և Բայրաքլի շրջաններում 6 շինությունների ավերման մասին:

Առնվազն չորս մարդ է զոհվել, 120-ը մարդ վիրավորվել է Թուրքիայի արեւմուտքում գտնվող Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում: Այս մասին ուրբաթ հայտարարել է Արտակարգ իրավիճակների կառավարական վարչությունը:

«Չորս մարդ է զոհվել, 120 մարդ վիրավորվել է»,- հայտնել են վարչությունից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում