Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում:

 Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում մեկնարկած Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել են տղամարդիկ: Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում զբաղեցրել է 19-րդ տեղը: Հաջորդ` ազատ ծրագրին մասնակցելու իրավունք են ստացել մինչև 24-րդ տեղը զբաղեցրած մարզիկները:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջնությանը մասնակցում է նաև Թինա Կարապետյան-Սիմոն  Սենեկալ պարային  զույգը։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում