Չկալովը վերջապես գազ կունենա
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Չկալով համայնքն այս տարի վերջապես կգազաֆիկացվի: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Այս ավետիսին համայնքի բնակիչները երկար են սպասել՝ հուսալով, որ հեռու չէ այն օրը, երբ տները կկարողանան ջեռուցել գազի միջոցով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն` նախահաշվային արժեքով, կազմում է 21 մլն 827.5 հազար դրամ, որից 3 մլն դրամը համայնքային ներդրումն է, 4 մլն 639.6 հազար դրամը կներդրվի բարերարի կողմից, իսկ մնացած մասը կֆինանսավորվի պետբյուջեից:
Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազով կապահովվի համայնքի շուրջ 190 բնակիչ, կբարելավվեն նրանց կենցաղային պայմանները:
Կարծիքներ